Գրքի շնորհանդես՝ «Երևան. խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետությունը։ 1955–1991»
- Ամսաթիվ 17 ապր 2026
Գրքի շնորհանդես՝ «Երևան. խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետությունը։ 1955–1991»
Ապրիլի 17, ժամը 19:00
Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Երևան, Թամանյան փողոց 10
Ժամանակակից արվեստի «Գարաժ» թանգարանը հրատարակել է գիրք Երևանի խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության մասին։ Ճարտարապետության պատմաբաններ Աննա Բրոնովիցկայան և Ելենա Մարկուսը, ինչպես նաև ճարտարապետության լուսանկարիչ Յուրի Պալմինը կժամանեն Երևան՝ ներկայացնելու գիրքը, որի վրա աշխատել են ավելի քան հինգ տարի։
Ինչպե՞ս են հեղինակները ընտրել իրենց ուսումնասիրության համար նախատեսված շենքերը՝ սկսած չափազանց լակոնիկ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանից մինչև կոթողային Մարզահամերգային համալիրը։ Ի՞նչ անսպասելի հայտնագործությունների են նրանք հանդիպել։ Ի՞նչն է տարբերակում երևանյան մոդեռնիզմը մոսկովյան, լենինգրադյան, ալմաթյան և տաշքենդյան մոդեռնիզմից, որոնք շարքի մյուս գրքերի թեմաներն են, և ի՞նչ նմանություններ կան դրանց հետ։
Հեղինակները և հրատարակության գիտական խմբագիր Կարեն Բալյանը, որը նաև գրել է գրքի բացման պատմաքաղաքաշինական էսսեն, կքննարկեն այս և այլ հարցեր թողարկող խմբագիր՝ Օլգա Դուբիցկայայի հետ։
Գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի խանութում: Շնորհանդեսի ընթացքում կցուցադրվեն Յուրի Պալմինի կողմից արված հատուկ ճարտարապետական լուսանկարները, այդ թվում՝ գրքում չընդգրկված որոշ լուսանկարներ:
Միջոցառման լեզուն ռուսերեն է։
Սահմանափակ տեղերի պատճառով մասնակցությունը հնարավոր է միայն նախնական գրանցմամբ։ Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը՝ լրացնելով հետևյալ ձևը․ https://forms.gle/JKWdu1ZnYXT1nKDB7
Տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (+37410) 541932/34 հեռախոսահամարով: