ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Գրիգոր Խանջյան
- Ամսաթիվ 16 փտր 2017
Փետրվարի 16-ին, ժ. 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքի 2017 թվականի առաջին միջոցառումը: Երեկոյի շրջանակներում անդրադարձ կլինի «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրությանը, որը գործելու է մինչև փետրվարի 19-ը:
Ծրագրում`
• 19:00 «Գրիգոր Խանջյանն ու ազգային պատումի կայացումը»
Բանախոս՝ Լիլիթ Սարգսյան, արվեստի քննադատ
• 19:40 «Տարելից» ֆիլմի ցուցադրություն, 2006 թվական, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
Դիտել միջոցառման լուսանկարները