«Գրական տապան 2014» միջազգային փառատոնի բացման արարողություն

  • Ամսաթիվ 19 սպտ 2014

Սեպտեմբերի 19-ին կմեկնարկի «Գրական տապան 2014» միջազգային փառատոնը, որի բացման արարողությունը տեղի կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում ժամը 16:00-ին: Բացման արարողության ընթացքում տեղի կունենա նաև «Գրական տապան 2013» փառատոնից հետո գրված ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը:

Այս տարի «Գրական տապանը» հյուրընկալել է գրողների և բանաստեղծների՝ աշխարհի 11 երկրներից: Փառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից: