ԳՈՒԹԱՆ 2023
- Ամսաթիվ 26 օգս 2023
Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի փառատոն
Փառատոնը տեղի կունենա օգոստոսի 26-ին, երեկոյան 19։00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում։
Փառատոնն իրականանում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ:
Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ:
Փառատոնն իրականացվում է հիմքում ունենալով կարևորագույն սկզբունքներ.
• Ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որև է ժամանակակից մշակումների:
•Օգտագործել բացառապես ազգային նվագարաններ (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ ... ), որպեսզի մեր կարևոր ներդրումն ունենանք հայկական ազգային հնչերանգի ու ձայներանգի պահպանման կարևոր գործում:
•Մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմերի ստեղծում և ցուցադրում՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը:
ԳՈւԹԱՆ 2023-ի մասնակից խմբերն են`
«Ակունք»
«Կարին»
«Սասնա Ծռեր»
«Վան»
«Մարաթուկցիներ»
«Մասունք»
«Նուբար»
«Վերադարձ»
«Մենք ենք մեր սարերը» | Արցախ
«Արդվին»
«Տավրոս»
«Տարոնցիներ»
«Արեգ»
«Գորանի»
«Սեբաստացիներ»