ԳԱԿ-ում Կայացավ Լուսանկարչության վարպետության դաս Շադի Ղադիրյանի մասնակցությամբ

  • Ամսաթիվ 06 հկտ 2018

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) և «Մուսկարի» ասոցիացիան 2018թ.  հոկտեմբերի 6-ին, ժամը 11-ին, հրավիրել էին արվեստագետներին և մասնավորապես լուսանկարիչներին, լուսանկարչական արվեստանոցներին, ոլորտի մասնագետներին և ուսանողներին մասնակցելու իրանցի լուսանկարչուհի Շադի Ղադիրյանի կողմից անցկացվող վարպետության դասին:

Վարպետության դասը տեղի ունեցավ ԳԱԿ-ում հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 23-ը կայանալիք «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրության շրջանակներում: Շադի Ղադիրյանի յոթ լուսանկարչական շարքերն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Հայտնի արվեստագետի աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրներում՝ Իրան, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Բելգիա, Հնդկաստան, ԱՄՆ և այլն: 

Վարպետության դասը տեղի ունեցավ ԳԱԿ-ի Հատուկ միջոցառումների սրահում: 

 

Դիտել միջոցառման լուսանկարները