«Գագիկ Հարությունյան․ մոռացումի անսպասելի գեղեցկությունը» պատկերագրքի շնորհանդեսը

  • Ամսաթիվ 02 հկտ 2021

Հոկտեմբերի 2-ին, ժամը 17։00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կներկայացնի «Գագիկ Հարությունյան․ մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության պատկերագրքի շնորհանդեսը Կենտրոնի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում (Կասկադ համալիրի առաջին հարկում՝ Պատկերասրահ Մեկում)։

Շնորհանդեսի շրջանակում կներեկայացվի պատկերագիրքը, առցանց կապ կհաստատվի արվեստագետի հետ ԱՄՆ-ում, ինչպես նաև հնարավորություն կընձեռնվի ծանոթանալու Գաֆէսճեան արվեստի կենտրոնի վերջին տարիների այլ հրատարակություններին և անդամակցության միջոցով դրանք ձեռք բերելու հնարավորություններին։

Շնորհանդեսից հետո բոլոր ցանկացողների համար «Գագիկ Հարությունյան․ մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության հատուկ շրջայց կանցկացվի ԳԱԿ-ի «Արծիվ» սրահում։

 

Դիտել միջոցառման տեսանյութը և լուսանկարները