Գաֆէսճեան քանդակների պարտեզում կմեկնարկի «Բացօթյա ընթերցանության փառատոնը»

  • Ամսաթիվ 21 հնս 2012

Երեւանը՝ 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու և Հայ գրատպության 500-ամյակի ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները շարունակվում են: 
Հունիսի 21-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում կմեկնարկի «Բացօթյա ընթերցանության փառատոնը»: 
Ժամը 14:00-ից կիրականացվի «Նվիրիր գիրք» ակցիան, որի շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են գրքեր նվիրել գրադարաններին: 18:00-ին նվիրատվությանը կհաջորդի բացօթյա ընթերցանությունը, իսկ 20:00-ին կսկվի փառատոնի բացումն ազդարարող համերգը՝ հեղինակային կատարողների մասնակցությամբ, որի ընթացքում ելույթ կունենան հայտնի կատարողներ Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը և շատ ուրիշներ: 

Երեւանը՝ 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու և Հայ գրատպության 500-ամյակի ծրագրի շրջանակներում ապրիլի 21-23-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ՀՀ Մշակույթի նախարարության հետ միասին իրականացրեց Գրքի եռօրյա փառատոնը: Հավատարիմ իր առաքելությանը, այսպիսի կարևոր նախաձեռնությանն աջակցելով, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է նպաստել համաշխարհային և Հայաստանյան լավագույն մշակութային արժեքների ներկայացմանը, որը տվյալ դեպքում հանդիսանում է գիրքը: