ArtExpo 2011 ամենամյա ցուցահանդես
- Ամսաթիվ 11 փտր 2011
Փետրվարի 11-ին և 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մասնակցեց ArtExpo 2011 տարեկան ցուցահանդեսին: Երկօրյա այդ միջոցառումը կազմակերպվել է Մշակույթի նախարարության և Expomedia կենտրոնի նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն էր ներկայացնել 2010 թվականի մշակութային ձեռքբերումները, ինչպես նաև 2011 թվականի մտքերը և ծրագրերը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նույնպես ներկայացրեց իր 2010-2011 ծրագրերը: ArtExpoն հյուրընկալեց մոտ 50 մասնավոր և պետական մշակութային կազմակերպություններ և հաստատություններ: Ցուցահանդեսի պաշտոնական բացումն արվեց պարոն նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով շրջեց տաղավարներով` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ: Ավելի ուշ, ցուցահանդեսը բացեց իր դռները նաև հանրության առջև: