Եվրոպական Ժառանգության օրերը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
- Ամսաթիվ 27 սպտ 2012
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում, հրավիրում է մասնակցելու հետևյալ միջոցառումներին.
* Սեպտեմբերի 27 ժամը 19:00
ԳԱԿ Հատուկ միջոցառումների սրահ.
«Հանդիպում արվեստի հետ» ծրագրի շրջանակներում տեղի է ունենալու դասախոսություն-քննարկում՝ նվիրված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրություններին, նոր արվեստանմուշներին և ներկայացված արվեստագետներին:
Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել 541932/34:
* Սեպտեմբերի 28 ժամը 19:00
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և «Կարին» ավանդական երգի-պարի համույթը հրավիրում են բոլոր ցանակացողներին՝ սովորելու հայկական ավանդական պարեր: Սեպտեմբերի 28-ին ծրագրված երեկոն վերջին նման միջոցառումն է լինելու այս տարի:
Շտապեք մասնակցել:
* Սեպտեմբերի 29 ժամը 20:00
ԳԱԿ Հատուկ միջոցառումների սրահ
Աղվան Պապոյան սոուլ նվագախմբի համերգ: Երաժշտական երեկոյի շրջանակներում կներկայացվեն միջազգային հայտնի երգեր, այդ թվում եվրոպական հիթեր. սոուլ, ջազ, բլյուզ: Տոմսերի ամրագրման և մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (010) 56 72 62:
* Սեպտեմբերի 29-30-ը ժ.10:00-ից մինչև 20:00
Գաֆէսճեան արվեստի կենտրոնն անվճար կլինի բոլոր այցելուների համար: Այդ երկու օրերի ընթացքում ժամը
16:00-ին կկազմակերպվեն անվճար էքսկուրսիաներ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:
Մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել 541932/34:
* Սեպտեմբերի 30¬-ին կատարեք Ձեր տոնական գնումները ԳԱԿ-ի Թանգարանի խանութում 10% զեղչով: Նշենք որ ԳԱԿ-ի անդամների համար գործում է 20% զեղչ Թանգարանի խանութից ձեռք բերված ողջ տեսականու համար (բացառությամբ հայկական արվեստի տեսականուց):