Եվրոպական ժառանգության օրեր 2025
- Ամսաթիվ 27 սպտ 2025
Եվրոպական ժառանգության օրեր 2025.
«Ճարտարապետական ժառանգություն. պատուհաններ դեպի անցյալ, դռներ դեպի ապագա»
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում նախատեսվող միջոցառումների ցանկ, սեպտեմբերի 27-28, 2025թ․
Սեպտեմբերի 27, 28
Ժամը՝ 10։00 - 20:00
«Կասկադը հիշողության մեջ» ցուցադրության վերադարձ
Ցուցադրությունն առաջին անգամ տեղի է ունեցել 2011 թ. մայիսին: Այն բացահայտում է էջեր Երևանի անցյալից՝ արխիվային լուսանկարների օգնությամբ հիշեցնելով այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ) դարձած Կասկադ համալիրի պատմությունը:
Վայրը՝ «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ
Սեպտեմբերի 27, 28
Ժամը՝ 13:00-14։30
Շրջայց զբոսավարի ուղեկցությամբ
Այցելուները կուսումնասիրեն Կասկադ համալիրի ճարտարապետական առանձնահատկությունները։ Շրջայցի ընթացքում նաև կներկայացվեն ԳԱԿ-ում ցուցադրվող արվեստի գործերն ու համալիրի անբաժան մաս կազմող որմնաքանդակները։
Սեպտեմբերի 27, 28
Ժամը՝ 14:00-15:30
Կրթական ծրագիր․ «Իմ Կասկադը՝ աստիճան առ աստիճան»
(6 տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների և ընտանիքների համար)
Ծրագիրը հիմնված է «Կասկադը հիշողության մեջ» ցուցադրության վրա։
Ցուցադրությանը ծանոթանալուց հետո, ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցները կպատրաստեն Կասկադ համալիրի թղթե կոնստրուկցիաներ։
Վայրը՝ «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ և Ստեղծագործական սրահ