Երեխաների պաշտպանության միջազգային օր 2016

  • Ամսաթիվ 01 հնս 2016

Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Միջոցառումը կմեկնարկի ժամը 18:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում, որտեղ մինչև 20:00 երեխաները հնարավորություն կունենան նկարել ազատ թեմայով Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղադրված մոլբերտների վրա:

Ժամը 20:00-ին կմեկնարկի «Խաղ ու պար» մանկական տոնական համերգային ծրագիրը (Գեղարվեստական ղեկավար՝ Զառա Պետրոսյան): Մի շարք ճանաչված մանուկ և պատանի երգիչներ և պարային խմբեր (Միկա, Մերի Կոչարյան, Ինգա և Լիոն, Յանա Հովհաննիսյան, Նարեկ Վարդանյան, Մաշա, էլինա Չոլախյան, Մեգգի Բադիրյան, Լուսինե Ղազարյան, Դիանա Ավետիսյան, Մանե, Դալիթա, Սոնա Գյուլխասյան) ելույթ կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոքրիկ այցելուների համար: Համերգային ծրագիրը այնուհետև կշարունակվի THE BEAUTIFIED PROJECT ռոք խմբի հրաշալի ելույթով, որը կմեկնարկի 21:00-ին: Միջոցառումը կավարտվի ժամը 22:30-ին տոնական հրավառությամբ:

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը