Երեխաների պաշտպանության միջազգային օր 2015
- Ամսաթիվ 01 հնս 2015
Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան քանդակների պարտեզում:
Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառումը նախորդ տարիներին ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների և ծնողների Հայաստանի բոլոր անկյուններից:
Հունիսի 1-ի տոնախմբությունը կմեկնարկի ժամը 18:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու «Արևի ձեռքեր», «Ստեղծիր քո դրոշը» ստեղծագործական նախագծերին, դիտելու տիկնիկային ներկայացումներ, մինչդեռ բոլոր մասնակիցներին անսպառ ուրախություն կպարգևեն խաղավարներն ու ծաղրածուները:
Ժամը 20:00-ին կմեկնարկի «Խաղ ու պար» մանկական համերգային ծրագիրը (գեղարվեստական ղեկավար՝ Զառա Պետրոսյան): Մի շարք ճանաչված մանուկ և պատանի երգիչներ և պարային խմբեր ելույթ կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոքրիկ այցելուների համար:
Միջոցառումը կավարտվի ժամը 22:00-ին տոնական հրավառությամբ: