Երեխաների պաշտպանության միջազգային օր 2013
- Ամսաթիվ 01 հնս 2013
Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին՝ միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան քանդակների պարտեզում:
Միջոցառման գլխավոր գործընկերն է ՀայԷկոնոմբանկը:
Հունիսի 1-ի տոնախմբությունը մեկնարկելու է ժամը 17:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում:
Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու արվեստի տարբեր խմբակների և ժամանցային ծրագրերի, իսկ տիկնիկային թատրոնը, զվարճալի խաղավար ծաղրածուները, հեքիաթների սիրված հերոսները անսպառ ուրախություն կպարգևեն բոլոր մասնակիցներին:
Միջոցառումների համերգային հատվածը կմեկնարկի ժամը 19:00-ին: Մի շարք մանկական երաժշտական խմբեր ելույթ կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոքրիկ այցելուների համար:
Անակնկալ է սպասվում նաև մեծահասակներին. համերգային ծրագիրը կամփոփվի ԴՈՐԻԱՆՍ ռոք խմբի հրաշալի համերգով ժ. 21:00:
Երեկոն կավարտվի ժամը 22:00-ին Երևանի գիշերային երկնքում լուսավառվող շքեղ հրավառությամբ: