Երեխաների պաշտպանության միջազգային օր 2010
- Ամսաթիվ 01 հնս 2010
2010 թվականի հունիսի 1-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցավ մեծ տոնակատարություն, որը համախմբեց շուրջ 50,000 մասնակիցների։ Երեխաներին զվարճացնում էին ծաղրածուներն ու անիմատորները, ինչպես նաև նրանց առաջարկվում էր մասնակցել արվեստի աշխատարանների, որոնք վարում էին հատուկ պատրաստված հրահանգիչներ։
Բացօթյա աշխատարաններում երեխաները հնարավորություն ունեին փորձելու բատիկ, կերամիկա, կոլաժ, տորթերի ձևավորում և բազմաթիվ այլ ստեղծագործական զբաղմունքներ։ Երեկոն շարունակվեց համերգով․ բեմի մոտ երեխաներին առաջարկվում էր գրել իրենց ցանկությունները։
Տոնակատարությունն ավարտվեց հրավառությամբ։ Ընդհանուր առմամբ, 2010 թվականի հունիսի 1-ի տոնակատարությանը շուրջ 50,000 մարդ եկավ Գաֆէսճեան քանդակների պարտեզ։