«Է» օրատորիա-միստերիա

  • Ամսաթիվ 25 օգս 2025

Ս․թ․ օգոստոսի 25-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում /Կասկադ համալիր/ կկայանա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի և ճարտարապետ-դիզայներ Վասգեն Բրուտյանի՝ ամիսներ տևած աշխատանքի ու համագործակցության արդյունք «Է» խորագիրը կրող միստերիա-օրատորիայի երկրորդ ներկայացումը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Օրատորիա-միստերիան նախատեսում է Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում երաժշտական նոր ստեղծագործության ներկայացում՝ վիզուալ ձևավորման հետ, որի միջոցով այն կկատարվի տվյալ տեղում գտնվող պատմական հուշարձաններին կից՝ նոր ժամանակների շունչ ու շարունակականություն հաղորդելով դրանց։

Բազմաշերտ և բազմալեզու օրատորիայում հանդես կգան կատարողներ՝ սոպրանոներ Արփի Սինանյանը և Մերի Միսակյանը, Հայկական պնղձյա փողային կվինտետը՝ ընդլայնված կազմով:

 

Դիտել միջոցառման լուսանկարները