«Ազնավուրը՝ Ազնավուրի մասին» համերգ-ներկայացում
- Ամսաթիվ 04 հլս 2026
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է՝
«Ազնավուրը՝ Ազնավուրի մասին» համերգ-ներկայացում
«Երբ հարցնում են, թե ինձ ավելի շատ հա՞յ եմ զգում, թե ֆրանսիացի, դրան միայն մի հնարավոր պատասխան կա. հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ: Ես կաթով սուրճի եմ նման. հենց որ երկու բաղադրիչները խառնում ես իրար, բաժանելն այլևս անհնար է»: Շառլ Ազնավուր
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում հուլիսի 4-ին տեղի կունենա «Ազնավուրը՝ Ազնավուրի մասին» համերգ-ներկայացումը, որի ընթացքում դերասան և բեմադրիչ Արամ Հովհաննիսյանը, Ազնավուրի ինքնակենսագրության հիման վրա, կներկայացնի Ազնավուրի կյանքը։