• Ամսաթիվ 17 հնս 2018

2018 թվականի հունիսի 14-ից 19-ը Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ անցկացվեց հայկական արվեստին և մշակույթին նվիրված շաբաթյա տոնակատարություն՝ «Art Alive!» խորագրով։ Այն հնարավորություն տվեց ԱՄՆ-ում կրթություն ստացած շրջանավարտներին ներկայացնել արվեստի ոլորտի մասնագետներին և հանրությանը նոր մոտեցումներ՝ ինչպես «կենդանացնել» թանգարանային հավաքածուները և ներգրավել նոր այցելուներ թանգարաններ ու պատկերասրահներ։

Հունիսի 14-19-ը, ԳԱԿ. Փոքր Թատրոնի ստեղծագործական խումբը՝ «Art Alive!» նախագծի շրջանակներում, Հայաստանում Ամերիկայի դեսպանատան աջակցությամբ, Երևանի վեց թանգարաններում կներկայացնի իմերսիվ ներկայացումների շարք (Սարյանի Տուն-Թանգարան, Երվանդ Քոչարի Թանգարան, Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Գաֆեսճյան Արվեստի Կենտրոն, Կալենց Թանգարան, Arev Art Պատկերասրահ):
Ներկայացումների ընթացքում, արդեն հայտնի դարձած արվեստի ստեղծագործությունները, հանդիսատեսին կներկայանան բոլորովին այլ մեկնաբանմամբ և արվեստի այլ արտահայտչամիջոցների օգտագործմամբ: Հանդիսատեսի աչքի առջև «կենդանացող» ստեղծագործությունները՝ նոր շունչ և բովանդակություն կհաղորդեն թանգարանային միջավայրին, լիցքավորելով այն անսպասելի զգացողություններով ու նոր տպավորություններով:

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը