• Ամսաթիվ 22 ապր 2012

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության հետ միասին, հանդիսանում է Երեւանը՝ 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու եւ Հայ գրատպության 500-ամյակի ծրագրի շրջանակներում կենտրոնում կայանալիք գրքի եռօրյա փառատոնի համակազմակերպիչն ու գործընկերը: 

Հավատարիմ իր առաքելությանը, այսպիսի կարեւոր նախաձեռնությանն աջակցելով, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է նպաստել համաշխարհային եւ Հայաստանյան լավագույն մշակութային արժեքների ներկայացմանը, որը տվյալ դեպքում հանդիսանում է գիրքը: 

Ապրիլի 22-23-ին Գրքի էքսպոն հյուրընկալելուց բացի, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կդիմավորի հանրությանն իր անվճար ցուցասրահներով եւ բազմազան թեմատիկ ծրագրերով:

«Հրավիրում ենք բոլորին Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ մասնակցելու տեղի ունենալիք իրադարձություններին եւ վայելելու Երեւանի՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման ու հայոց 500-ամյա գրատպության պատիվն ու բերկրանքը», ասաց կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

 

Դիտել միջոցառման տեսանյութը և լուսանկարները