ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. 2024 տարվա ամփոփիչ միջոցառում
- Ամսաթիվ 27 դկտ 2024
Դեկտեմբերի 27-ին, ժամը 19։00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի այս տարվա ամփոփիչ միջոցառումը։
Երեկոյի ընթացքում կանդրադառնանք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի 15-ամյակին, ինչպես նաև կներկայացնենք 2024թ․ Կենտրոնի կարևոր իրադարձությունները։
Ծրագրում՝
• Անդրադարձ ԳԱԿ-ի 15-ամյակին,
• 2024թ․ ԳԱԿ-ի գործունեության ներկայացում,
• Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն և պատկերագրքի շնորհանդես,
• 2025թ․ ԳԱԿ-ի ծրագրերի համառոտ ներկայացում,
• Անդրադարձ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի 100-ամյակին: