2022թ․-ի Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում

  • Ամսաթիվ 21 մյս 2022

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ), ողջ աշխարհի թանգարանային համայնքների հետ միասին, մայիսի 21-ին միացավ Թանգարանային գիշերվա տոնին։

ԳԱԿ-ն ամենամյա տոնախմբությանը մասնակցել է բացումից ի վեր։ Այս տարի նույնպես Կենտրոնը հանդես եկավ միջոցառումների հագեցած ցանկով։ Տեղի ունեցան կրթական ծրագրեր, հատուկ շրջայցեր ժամանակավոր ցուցադրությունների համադրողի և արվեստագետների մասնակցությամբ, և իհարկե յուրօրինակ «Յարխուշտա» աուդիա-վիզուալ ինստալյացիան (ռեժիսոր` Հելենա Թադևոսյան, կոմպոզիտոր՝ Հայկ Կարոյի)՝ «Սասունցի Դավիթ» սրահում։

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը