2021թ․-ի Եվրոպական ժառանգության օրերը ԳԱԿ-ում

  • Ամսաթիվ 25 սպտ 2021

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) մասնակցում է Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառմանը, որն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 25-26-ին՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով։ 

ԳԱԿ-ը ներկայացնում է հարուստ ծրագիր, որը կազմվել է հաշվի առնելով այս տարվա համընդգրկունության թեմատիկան։

Սեպտեմբերի 25, ՇԱԲԱԹ 
● Շրջայց համադրողի ուղեկցությամբ․ «Գագիկ Հարությունյան․ մոռացումի անսպասելի գեղեցկությունը» և «Ուգո Նեսպոլո․ ֆլորիլեջիո» ցուցադրություններ
● Կրթական ծրագրեր
«Հայ գրերն իմ գրչով»
«Հուշերի տուն»
«Բացահայտենք Իտալիան Ուգո Նեսպոլոյի հետ»
● «Վարդագույն քաղաք» թվային ինստալյացիան, հեղ․՝ Ֆրանց Չերամի (Իտալիա), սկիզբ՝ 21։00, իրականացվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ 

September 26, ԿԻՐԱԿԻ
● Շրջայց համադրողի ուղեկցությամբ․ «Գագիկ Հարությունյան․ մոռացումի անսպասելի գեղեցկությունը» և «Ուգո Նեսպոլո․ ֆլորիլեջիո» ցուցադրություններ 
● Կրթական ծրագրեր
«Հայ գրերն իմ գրչով»
«Հուշերի տուն»
«Բացահայտենք Իտալիան Ուգո Նեսպոլոյի հետ»


Շրջայցերին և կրթական ծրագրերին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը