Ավանդական պարեր
2012 թ. մայիսի 25-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում վերսկսվեց հայկական ավանդական պարերի ուսուցումը «Կարին» համույթի մասնակցությամբ:
Կարին անունը ծագում է Արևմտյան Հայաստանի տարածաշրջանի անունից, որը ներկայումս հայտնի է Էրզրում անվան տակ: «Կարին» համույթը զբաղվում է հին հայկական, հատկապես Արևմտյան Հայաստանի ազգային պարերի ավանդույթների պահպանմամբ եւ վերականգնմամբ: Համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, յուրաքանչյուր հանդիպմանը Գաֆէսճեան քանդակների պարտեզում ներկայացնում էր տվյալ պարի պատմական ակնարկը, նշանակությունը, նաև տալիս էր ավանդական տարրերի մեկնաբանությունը: Պարոն Գինոսյանը բացատրում էր, որ անկախ հեթանոս կամ քրիստոնյա լինելուց, հայ ժողովուրդը միշտ ձգտել է բարության՝ պայքարելով չարի դեմ, ինչն իր արտահայտությունն է գտել նաեւ մեր ժողովրդական պարերում: Իր մահից հետո էլ «Կարին» համույթը շարունակում է գործել նույն ավանդույթներով ու ոգով։
Կարին համույթի անդամներն իրենց հայկական ավանդական տարազներով համախմբում են հանրությանը տոնական շուրջպարի ներքո, միառժամանակ ուսուցանելով նրանց ավանդական պարերի նրբությունները:
Մայիս-սեպտեմբեր ամիսներին, ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը, հարյուրավոր մարդիկ, անկախ եղանակից, միավորվում են հայկական պարերի շուրջ, և Գաֆէսճեան քանդակների պարտեզում տածում է հայկական ինքնության շունչն ու ոգին: