ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ
- Ամսաթիվ 21 ապր 2016
Ապրիլի 21-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքի շրջանակներում կազմակերպվեց հատուկ երեկո՝ նվիրված հայ մեծանուն արվեստագետ Ռոբերտ Էլիբեկյանի 75-ամյա հոբելյանին, որը կայացավ կենտրոնի «Ռոբերտ Էլիբէկյան. Արտացոլումներ» ցուցադրության շրջանակներում:
Երեկոյի ընթացքում «Արտացոլումներ ըստ Էլիբեկյանի» դասախոսությամբ հանդես եկավ արվեստի քննադատ Լիլիթ Սարգսյանը, իսկ ցուցադրությանը կից անցկացվող «Գարնանային կառնավալ» կրթական ծրագիրը ներկայացրեց ԳԱԿ կրթական ծրագրերի համակարգող Լիզա Շիրինյանը, ով հանդիսատեսին պատմեց նաև հրատարակված պատկերագրքի մասին: Երեկոն ամփոփվեց Ռոբերտ Էլիբեկյանի խոսքով:
Ներկաներից բոլորն ստացան պատկերագրքի օրինակներ և հնարավորություն ունեցան շփվելու անձամբ արվեստագետի հետ: Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին բազմաթիվ արվեստագետներ և մշակութային համայնքի ներկայացուցիչներ, որոնց թվում կոմպոիզտոր Տիգրան Մանսուրյանը և կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը: