Տիեզերք բենդ
- Ամսաթիվ 14 փտր 2026
«Երաժշտության Կասկադ» համերգաշարը ներկայացնում է.
Տիեզերք բենդ
Փետրվարի 14-ին Տիեզերքը հրավիրում է ձեզ հատուկ երեկոյի՝ լի սիրով և հարմոնիայով։
Վերջին շրջանում ամեն ինչ կարծես չափազանց աղմկոտ է․ ձայները, պատկերները, սպասումները։
Այս համերգը առաջարկում է մտերմիկ միջավայր, որտեղ ներկայությունը կարևոր է, և որտեղ արվեստը դառնում է սիրո արտահայտման լուռ ու զգայուն ձև։
Տիեզերքը հանդես կգա որպես տրիո՝
երեք ձայն և անթիվ սիրո պատմություններ՝ մեղեդիների միջոցով։
Կատարողներ՝
Լուսինե Մլքե-Գալստյան - վոկալ, ֆլեյտա, դաշնամուր
Էլիզա Բաղդիյան - վոկալ, էլեկտրական կիթառ
Շուշան Թամանյան - վոկալ, բաս
Երեկո՝ ուշադիր լսելու և ամեն ինչից վեր սերը ընտրելու համար։