Թանգարանների միջազգային օրը և Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում, մայիսի 18, 2024

  • Ամսաթիվ 18 մյս 2024

2024 թվականի  Թանգարանների միջազգային օրվա թեման է՝ Թանգարաններ, կրթություն և հետազոտություն։ 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է Ձեզ միասին տոնելու Թանգարանային գիշերը մայիսի 18-ին՝ առաջարկելով միջոցառումների հետաքրքիր ծրագիրը․

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
«ԴիզայնԼաբ. Թեյնիկներ» ներառական ծրագիր (6+), հիմնված Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացված թեյնիկների հավաքածուի վրա
«Փնտրելով Խուլի տունը» (16+), հիմնված Սահակ Պողոսյան. «Խուլի Տունը» ցուցադրության վրա

ԳԱՖԷՍՃԵԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ներկայացնում է
«Կարծրատիպեր» ցուցադրություն և քննարկում

«ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ»
«Հայաստանի ազգային տաղավարը 2024թ. Վենետիկի արվեստի բիենալեին»
Բանախոս՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի համադրող Արմեն Եսայանց

Դիտել միջոցառման տեսանյութը