Թանգարանների միջազգային օր, 2020թ․

  • Ամսաթիվ 18 մյս 2020

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) մայիսի 18-ին առցանց ձևաչափով ներկայացնում է 2020թ.-ի Թանգարանների միջազգային օրվան նվիրված ծրագիր

Համաշխարհային պանդեմիայով պայմանավորված՝ 2020 թվականի մայիսի 18-ը՝ Թանգարանների միջազգային օրը, ամբողջ աշխարհում նշվում է առցանց ձևաչափով։ Այս տարվա խորագիրն է՝ «Թանգարանները հանուն հավասարության․ բազմազանություն և ներառություն»։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ևս հայտարարում է Թանգարանների միջազգային օրվան նվիրված առցանց ծրագիր, որը ներկայացվելու է Կենտրոնի ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/cafesjiancentercascade/) մայիսի 18-ին՝ ամբողջ օրվա ընթացքում։ Մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10։00-ին:

Մայիսի 18-ի ԳԱԿ առցանց միջոցառումների ծրագիրը հետևյալն է՝

10։00-20։00
Առցանց վիկտորինա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի վերաբերյալ Կենտրոնի ֆեյսբուքյան էջում

10։00-20։00
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի 360° վիրտուալ շրջայցերի ներկայացում Կենտրոնի ֆեյսբուքյան էջում

12։00, 15:00
«Հայ գրերն իմ գրչով» առցանց կրթական ծրագիր Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների համար

16։00
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցանմուշների և ցուցադրությունների մասին նոր հոլովակների շարքի պրեմիերա Կենտրոնի ֆեյսբուքյան էջում․ «Ռոբերտ Ինդիանա, ՍԵՐ»։


Միացեք ԳԱԿ ֆեյսբուքյան էջին մայիսի 18-ին՝ մասնակցելու ավանդույթ դարձած Թանգարանների միջազգային օրվա յուրահատուկ ծրագրին: