«Ռազմիկ Դավոյան 85` պոեզիայի և երաժշտություն խաչմերուկ» Գրական-երաժշտական երեկո
- Ամսաթիվ 21 հնս 2025
«Երաժշտության Կասկադ» համերգաշարը ներկայացնում է.
«Ռազմիկ Դավոյան 85` պոեզիայի և երաժշտություն խաչմերուկ»
Գրական-երաժշտական երեկո
Մասնակցում են դերասան Մխիթար Ավետիսյանը և երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին։
«Բանաստեղծը և երաժիշտը» ձևաչափը տարիներ առաջ առաջարկել էր ինքը` Ռազմիկ Դավոյանը։ Մեծ բանաստեղծը ընթերցում էր սեփական բանաստեղծությունները, իսկ Վահան Արծրունին կատարում էր իր երգերը՝ գրված Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա։ Ընթացող «դավոյանական հոբելյանական տարին» նշանաբանվում է այդ հատուկ ձևաչափի և մշակութային ավանդույթի վերահաստատմամբ։ Թատրոնի և կինոյի ճանաչված դերասան Մխիթար Ավետիսյանը հնչեցնելու է Ռազմիկ Դավոյանի պոեզիայից հատընտիր մարգարիտներ, իսկ երգահան Վահան Արծրունին կատարելու է իր «դավոյանական» երգաշարը։
Բաց մի թողեք բացառիկ հնարավորությունը՝ առնչվելու ժամանակակից բանաստեղծության և երգարվեստի հետ։