«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը ԳԱԿ-ում
- Ամսաթիվ 10 սպտ 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» ՀԿ-ն սեպտեմբերի 6-10-ը կիրականացնի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի գալա համերգը կկայանա Գաֆէսճեան քանդակների պարտեզում, սեպտեմբերի 10-ին։
Նախորդ փառատոներն անցկացվել են 2019-ը և 2021 թվականներին, իսկ այս տարի այն ընդլայնում է աշխարհագրությունը՝ դառնալով միջազգային։ Մեկ գաղափարի շուրջ կհավաքվեն կրթության, ներառական ոլորտների մասնագետները, զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ու պատանիները, անվանի արվեստագետները։
Փառատոնի փակմանը՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18։00-ին, Գաֆէսճան արվեստի կենտրոնի քանդակների պարտեզում տեղի կունեն գալա համերգ՝ անվանի երաժիշտների և երգիչների մասնակցությամբ։ Վահագն Հայրապետյան, Գոռ Սուջյան, Արամ mp3, «Նեմրա», «Hope for Coffee», Զարուհի Բաբայան, Վիգեն Հովսեփյան, Լիդուշիկ, Մալենա, ինչպես նաև սիրված այլ արվեստագետներ ու երաժշտական խմբեր, որոնց հետ հանդես կգան նաև փառատոնի պատանի մասնակիցները։