«Ինչպես եմ հիմա ապրում» ֆիլմի ցուցադրություն

  • Ամսաթիվ 20 սպտ 2014

 

«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ - 2014» միջազգային փառատոնի շրջանակներում Բրիտանական խորհրդի և IBBY International-ի աջակցությամբ սեպտեմբերի 18-ից 23-ը Հայաստանում է գտնվում հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆը:

Սեպտեմբերի 20-ին ժամը 19:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Ինչպես եմ հիմա ապրում» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել է Մեգ Ռոսոֆի համանուն վեպի հիման վրա: Գրողը ներկա կլինի ցուցադրությանը և կներկայացնի ֆիլմը: Ցուցադրության մուտքն ազատ է: