«Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոնը 2021թ․
- Ամսաթիվ 11 սպտ 2021
«Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոնը 4-րդ անգամ կանցկացվի 2021թ․-ի սեպտեմբերի 11-ին և 12-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում։
2017թ․-ից ավանդույթ դարձած այս միջոցառումը, որը կազմակերպում է «Իմ Հայաստան» ծրագիրը, ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրանակացվում է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։
Միջոցառման ընթացքում հատուկ վարպետաց դասեր կանցկացվեն երեխաների և մեծահասակերի համար, ովքեր կսովորեն այնպիսի հմտություններ, ինչպիսիք են թաղիքագործությունը, զամբյուղների և գորգերի գործումը, քարի փորագրությունը, կավե զարդերի պատրաստումը և խեցեգործությունը։
ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ
Օր 1․ Սեպտեմբերի 11
11:00 – 12:00 Կավե զարդի պատրաստում
12:30 – 13:30 Տուֆի խճանկարի պատրաստում
14:00 – 15:00 Թաղիքագործություն
15:30 – 16:30 Կարպետագործություն
17:00 – 18:00 Կավի նկարազարդում
18:30 – 19:30 Ճյուղագործություն
Օր 2․ Սեպտեմբերի 12
10:30 – 11:30 Հրեշտակի պատրաստում
12:00 – 13:00 Քարի փորագրություն
13:30 – 14:30 1001 երանգ
15:00 – 16:00 Ծառապատում
16:30 – 17:30 Կարպետագործություն