«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոն

  • Ամսաթիվ 01 հկտ 2026
  • Ժամ 20:00

Հայ ֆեստ փառատոնի բացման արարողությունը կտրվի Իտալիայից՝ Լուկա Պիալլինի ընկերության «Տիեզերական Ճամփորդություն» օդային ներկայացմամբ։

📅 Հոկտեմբերի 1, 20:00

Լուկան իր ստեղծագործական ուղին սկսել է «Երրորդ թատրոնի» ընկերություններում՝ հետաքրքրվելով բարձրության հետ կապված արվեստով՝ ժայռամագլցումից մինչև ուղղահայաց պար։ Շրջագայելով աշխարհով մեկ՝ հետագայում ստեղծել է սեփական ընկերությունը՝ միավորելով թատրոնը, պերֆորմանսն ու իր յուրահատուկ գեղարվեստական տեսլականը։

🌍 Ներկայացումը անդրադառնում է «ժառանգության» թեմային, այն աշխարհին, որը չենք կարողացել փոխել և որը պատրաստվում ենք փոխանցել մեզ հաջորդողներին։

Ռեժիսոր՝ Լուկա Պիալլինի
📍 Բացօթյա / Գաֆէսճեան Քանդակների Պարտեզ, Կասկադ համալիր, Թամանյան 10

🎟 Մուտքն ազատ է