ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Զարդ. զարդանախշից` զարդաշխարհ
- Ամսաթիվ 26 նմբ 2015
Նոյեմբերի 26-ին, ժ. 18:00 -ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացնում է հատուկ երեկո՝ նվիրված զարդանախշի և զարդարվեստի յուրահատուկ խորհրդին, որն անց է կացվում կենտրոնի «Շունչ» ցուցադրության շրջանակներում:
Ծրագրում`
«Արծիվ» սրահ
• Ցուցադրության դիտում
Հատուկ միջոցառումների սրահ
• Ցուցադրության ներկայացում նախագծի հեղինակ ճարտարապետ, արվեստագետ և դիզայներ Վազգեն Բրուտյանի և իր ուսանողների կողմից
• Զեկույց՝ «Զարդ. զարդանախշից` զարդաշխարհ»
Բանախոս՝ ազգագրագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Լևոն Աբրահամյան
• «Շունչ» ցուցադրության պատկերագրքի շնորհանդես
Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը