ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Հակոբ Հակոբյան

  • Ամսաթիվ 11 օգս 2011

2011 թվականի օգոստոսի 11-­ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը ներկայացրեց հանրահայտ արվեստագետ Հակոբ Հակոբյանին: Միջոցառումը նվիրված էր «Հակոբ Հակոբյան. Հողեղեն գույների երգը» ցուցահանդեսի փակմանը: 

Հրավիրված գրականագետ և արվեստի քննադատ Երվանդ Տեր­-Խաչատրյանը, մեծ դեր ունենալով Հայաստանում Հակոբյանի արվեստի տարածմանը, ներկայացրեց արվեստագետին:

«Հողեղեն գույների երգը» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց պարոն Տեր-Խաչատրյանի խոսքը: ԳԱԿ-­ի կողմից նկարահանված այս ֆիլմը պատմում էր արվեստագետի ստեղծագործ կյանքի և անձնավորության մասին: Այնուհետև բեմ հրավիրվեց անձամբ Հակոբ Հակոբյանը: Նա խորին երախտագիտություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին և անձամբ Ջերարդ Գաֆէսճեանին, քանզի Երևանի սրտում նա ստեղծեց Փարիզի Պոմպիդուին հավասարազոր արվեստի կենտրոն:

Երեկոն ավարտվեց դաշնակահար Հայկ Մելիքյանի և թավջութակահար Լևոն Առաքելյանի երաժշտական համարով, որը զուգորդվում էր Հակոբ Հակոբյանի աշխատանքների ցուցադրությամբ: Երաժիշտները կատարեցին Ռիխարդ Վագների Wesendock Lieder շարքը:

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը