ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ
- Ամսաթիվ 22 փտր 2018
Փետրվարի 22-ին, ժ. 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքի հերթական միջոցառումը: Երեկոյի շրջանակներում անդրադարձ կլինի «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրությանը, որը գործելու է մինչև փետրվարի 25-ը:
Ծրագրում`
18:30 «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրության դիտում
«Արծիվ» սրահ
19:00 Բանախոսություն՝ «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ ցուցադրությունը՝ գեղանկարի և գրաֆիկայի խաչմերուկում», բանախոս՝ Արմեն Եսայանց, արվեստաբան, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն
19:40 «Սեր» փաստագրական ֆիլմի ցուցադրություն՝ նկարչի կին և մուսա Դիանա Ուկլեբայի մասին, ռեժ.՝ Լեո Բակրաձե, 1985
Հատուկ միջոցառումների սրահ