«ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ»․ «Գեորգի Յուվս․ ԴԱՐՊԱՍԸ» ցուցադրության պատկերագրքի շնորհանդես

  • Ամսաթիվ 11 հլս 2024

Հուլիսի 11-ին` ժ. 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը: Երեկոյի շրջանակում կկայանա «Գեորգի Յուվս․ ԴԱՐՊԱՍԸ» ցուցադրության պատկերագրքի շնորհանդեսը, ինչպես նաև կներկայացվի Գեորգի Յուվսի արվեստը ցուցադրության համադրող Էլեն Նաշի (Նաշիկյան) կողմից։

Ծրագրում`
• 18:30 «Գեորգի Յուվս․ ԴԱՐՊԱՍԸ» ցուցադրության դիտում
«Արծիվ» սրահ
• 19:00 «Գեորգի Յուվս․ ԴԱՐՊԱՍԸ» պատկերագրքի շնորհանդես և արվեստագետի ստեղծագործության ներկայացում ցուցադրության համադրող Էլեն Նաշի (Էլեն Նաշիկյան) կողմից։

Հատուկ միջոցառումների սրահ

Միջոցառման մուտքն ազատ է: Տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (+37410) 54 19 32 / 34 հեռախոսահամարներով:

«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:

 

Դիտել միջոցառման լուսանկարները