ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. «Առկախված այգի. Դադիվանք և անդին» պատկերագրքի շնորհանդես

  • Ամսաթիվ 02 սպտ 2022

«Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրության շրջանակում ԱՀԱ կոլեկտիվը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրատարակել են հավաքական մենագրություն։ Ուրբաթ սեպտեմբերի 2-ին, ժամը 18:30-ից 20:00 թանգարանի Պատկերասրահ Մեկի տարածքում տեղի կունենա գրքի շնորհանդես՝ արվեստագետների և հեղինակների մասնակցությամբ:

Այնուհետև «Տիպ ու տառ» գրատպության արվեստանոցի արդյունքը կներկայացվի դրսում՝ Կասկադ համալիրի աստիճանների վրա։ Ցուցադրության կրթական ծրագրի ընթացքում ստեղծված հավաքական բանաստեղծություն պարունակող թղթե մեծ գլանափաթեթը կբացվի և կընթերցվի։

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը