ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Արա Հարությունյան
- Ամսաթիվ 08 հնս 2018
Հունիսի 7-ին, ժ. 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքի հերթական միջոցառումը: Երեկոյի շրջանակներում անդրադարձ կլինի «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությանը, որը գործելու է մինչև հունիսի 10-ը:
Ծրագրում`
18:30 «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրության դիտում
«Արծիվ» սրահ
19:00 Դասախոսություն՝ «Արա Հարությունյանի գեղարվեստական ժառանգությունը»/ Բանախոս՝ Արմեն Եսայանց, արվեստաբան, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն
19:40 «Քանդակագործ Արա Հարությունյան» փաստագրական ֆիլմի ցուցադրություն, ռեժ.՝ Ռ. Ֆրանգուլյան, 1976
Հատուկ միջոցառումների սրահ
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին: