Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) 2025թ. փետրվարի 19-ին նշվեց Գիրք նվիրելու օրը

  • Ամսաթիվ 19 փտր 2025

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2025թ. փետրվարի 19-ին նշվեց Գիրք նվիրելու օրը։

Գիրք նվիրելու օրը գեղեցիկ ավանդույթ է դարձել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում դեռևս 2019 թվականից։ Այս տարի նույնպես ԳԱԿ-ը Հայաստանի մի շարք գրադարաններին, ուսումնական հաստատություններին և թանգարաններին նվիրեց Կենտրոնի վերջին չորս տարիների գործունեության ընթացքում հրատարակված գրքեր ու  պատկերագրքեր, այդ թվում 2024թ․ Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի պատկերագիրքը: 
 
Գիրք նվիրելու օրվա առթիվ ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ նաև «Գնում ենք թանգարան» գրքի հերոսների հետքերով» կրթական ծրագիրը, որը հիմնված է 2022թ․ ԳԱԿ-ում հրատարակված «Գնում ենք թանգարան» մանկական ինտերակտիվ գրքի վրա:

 

Դիտել միջոցառման լուսանկարները