Գյումրի «ԱՐՏ ԷՔՍՊՈ 2013»

  • Ամսաթիվ 20 սպտ 2013

2013 թվականի սեպտեմբերի 20-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մասնակցեց ԱՊՀ երկրների առաջին միջազգային  «ԱՐՏ ԷՔՍՊՈ 2013»-ին, որը կազմակերպվել էր Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում։ Ցուցահանդեսը, որն իրականացվել էր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ, տարեկան յուրահատուկ հաշվետվություն էր տարվա ընթացքում իրականացված կարևոր մշակութային ծրագրերի և իրադարձությունների մասին։

 

«ԱՐՏ ԷՔՍՊՈ 2013»-ի նպատակն էր ստեղծել միասնական հարթակ մշակութային երկխոսության համար՝ միավորելով ԱՊՀ 9 երկրների ներկայացուցիչներին։ Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների մշակութային կազմակերպությունների և թանգարանների շարքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նույնպես հրավիրված էր՝ ներկայացնելու իր ընթացիկ և ապագա ցուցահանդեսներն ու ծրագրերը։

Իր առանձին տաղավարում կենտրոնը ներկայացրել էր 6 բաններ՝ ներկայացնելով կենտրոնը, քանդակների այգին, կրթական ծրագրերը, թանգարանի խանութը, անդամակցության ծրագրերը, և հանդես էր գալիս որպես միջազգային մակարդակի մշակութային ուղղություն՝ բարձրակարգ հյուրերի, զբոսաշրջիկների և այցելուների համար։ Կենտրոնը ներկայացված էր նաև բրոշյուրներով և ցուցահանդեսների կատալոգներով, որոնք տարածվում էին ամբողջ օրվա ընթացքում։

 

Ցուցահանդես այցելել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և շրջել տաղավարներով։Կենտրոնի ներկայացման կարևոր դրվագներից էր նրա նախկին կրթական ծրագրերից մեկը՝  «Ստեղծիր քո պատմությունը» (մեկնարկած Հակոբ Հակոբյանի «Երկաթե երկեր» ցուցահանդեսին զուգահեռ), որը իրականացվել էր թանգարանում՝ մեծ հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազից ներշնչված։

 

Կենտրոնի աշխատակիցները իրենց լավագույն ջանքերն էին գործադրել՝ նոր լսարանին հնարավորինս լավ ներկայացնելու Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործունեությունը։

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը