Արշիլ Գորկի։ Արվեստի հուրը

  • Ամսաթիվ 01 օգս 2010

Հայաստանում Արշիլ Գորկուն նվիրված առաջին ցուցահանդեսը փակվեց 2010 թվականի օգոստոսի 1-ին՝ հատուկ մոմավառության արարողությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամների և Հայաստանի արվեստասերների համար, և այն համախմբել էր շուրջ 60 հյուր։

Մասնակիցները մասնակցեցին Գորկու ցուցահանդեսին ուղեկցվող շրջայցին, վայելեցին դասական երաժշտության համերգը՝ «Արս Լունգա դուետի» կատարմամբ։ Երեկոն ավարտվեց հարգանքի տուրք մատուցելով․ հյուրերը մոմեր վառեցին Արշիլ Գորկու հիշատակին և դրանք տեղադրեցին «Երեք լողորդների» հարթակում։

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը