ԱԼԵՔՍ ՍՈԼԼԻ․ Նեոդասական երաժշտություն

  • Ամսաթիվ 22 փտր 2025

Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը ներկայացնում է․

ԱԼԵՔՍ ՍՈԼԼԻ
Ժամանակակից դաշնակահար, ով կատարում է նեոդասական երաժշտություն

 

Ալեքս Սոլլիի համերգը ջերմ երաժշտական երեկո է, որի ընթացքում նա կկատարի իր «Piano Solely» դեբյուտային ալբոմի օրիգինալ ստեղծագործությունները, որոնք արդեն արձագանք են գտել ունկնդիրների սրտերում, ինչպես նաև կներկայացվեն նոր մեղեդիներ՝ լի զգացմունքներով ու անկեղծությամբ։

Ծրագրում կներկայացվեն նաև ծանոթ և սիրելի դասական ստեղծագործություններ՝ վերաիմաստավորված նոր մեկնաբանությամբ:

 

Կատարողի մասին`

Ալեքս Սոլլին կոմպոզիտոր և դաշնակահար է, ով ներկայացնում է ժամանակակից գործիքային երաժշտություն: Նրա դեբյուտային «Piano Solely» ալբոմը արժանացել է արծաթե մեդալի Global Music Awards 2024-ի նեոդասական երաժշտության անվանակարգում։

Ալեքսը աշխարհի հեղինակավոր բեմերում հանդես գալու զգալի փորձ ունի: Նա համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Լիտվայում, Լատվիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Մոնտենեգրոյում, Իսրայելում, Կանադայում և ԱՄՆ-ում։

Ալեքս Սոլլին պարզապես երաժիշտ չէ, այլ զգացմունքների և տպավորությունների ստեղծող, ով պատրաստ է աշխարհին բացահայտել իր երաժշտական գաղափարները։