Այ Վեյվեյը՝ ուղիղ հեռարձակմամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
- Ամսաթիվ 04 հլս 2026
- Ժամ 12:00
- Տոմսի արժեք Անվճար՝ նախնական գրանցմամբ
- Կատարել ամրագրում +374 10 567262
2026 թվականի հուլիսի 3-4-ը մեր ժամանակների ամենաազդեցիկ արվեստագետներից մեկը՝ Այ Վեյվեյը, Մանչեսթերի Aviva Studios-ում կներկայացնի իր 24-ժամյա «Sewing a Button» (Կոճակ կարել) կենդանի պերֆորմանսը։ Նախագիծը նվիրված է 2011 թվականին Չինաստանի հանրային անվտանգության մարմինների կողմից իրականացված Այ Վեյվեյի 81-օրյա գաղտնի կալանքին։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Factory International-ի հետ համագործակցությամբ Հատուկ միջոցառումների սրահում կներկայացնի այս 24-ժամյա ուղիղ հեռարձակման կարևոր հատվածների բացառիկ հանրային ցուցադրությունը։
Միջոցառման մուտքը կլինի անվճար՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Պերֆորմանսի ընթացքում Այ Վեյվեյը 24 ժամվա ընթացքում առաջին անգամ կվերարտադրի իր կալանավորման փորձառությունը՝ վերակառուցված բանտախցում անցկացնելով իր առօրյան․ նա կքնի, կճաշի, կգրի, կլվացվի, իսկ օրվա տարբեր հատվածներում կենթարկվի հարցաքննությունների։ Հարցաքննությունների տեսարաններին կմասնակցեն հրավիրված բրիտանացի գրողներ, լրագրող-հրապարակախոսներ՝ հանդես գալով որպես հարցաքննողներ։ Այսպիսով, 81 օր տևած մեկուսացման փորձառությունը խտացվել է 24-ժամյա կենդանի ներկայացման մեջ՝ դիտողին հնարավորություն տալով մասնակից դառնալու այդ փորձառությանը։
Պերֆորմանսի հեռարձակումից առաջ՝ հուլիսի 3-ին, ժամը 19։30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը կներկայացնի ներածական խոսք՝ նվիրված Այ Վեյվեյի կյանքին, արվեստին և ստեղծագործական գործունեությանը։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում կցուցադրվեն պերֆորմանսի հետևյալ հատվածները.
Հուլիսի 3
20։00–23։00 — Պերֆորմանսի մեկնարկն ու առաջին ժամերը
Հուլիսի 4
12։00–14։30 — Հարցաքննություններից ուղիղ միացումներ
«Sewing a Button» պերֆորմանսը ներկայացվում է «Ai Weiwei: Button Up!» (Այ Վեյվեյ․ կոճակներդ կոճկի՛ր) լայնածավալ ցուցահանդեսի շրջանակում, որը կանցկացվի Aviva Studios-ում 2026 թվականի հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 6-ը։
Հանդիսատեսը հնարավորություն կունենա հետևելու Այ Վեյվեյին նաև այնպես, ինչպես նրան հետևում էին կալանավորման ընթացքում պահակները՝ դահլիճում տեղադրված երեք տեսահսկման տեսախցիկների (CCTV) միջոցով։ Պերֆորմանսին կմասնակցեն նաև ինը դերասաններ, որոնք կմարմնավորեն զինվորական պահակների և բժիշկների կերպարները։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կմիանա այս բացառիկ միջազգային հեռարձակմանը՝ Հայաստանում ներկայացնելով «Sewing a Button» պերֆորմանսի բացառիկ հանրային ուղիղ հեռարձակումը։ Միաժամանակ այն կհեռարձակվի աշխարհի մի շարք հեղինակավոր մշակութային հաստատություններում, այդ թվում՝ ACMI-ում (Ավստրալիա), MAXXI L'Aquila-ում (Իտալիա), ARTHAUS-ում (Արգենտինա), CIRCA-ում (Լոնդոն), Dover Street Market-ում (Փարիզ) և այլ միջազգային հարթակներում։
Ցուցադրության տեղեկատվական գործընկերն է hosq հիմնադրամը։